Այսօր՝ ապրիլի 7-ին, թունավորումով Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ»  մանկական բաժանմունք տեղափոխված 2-ամյա երեխան թունավորվել է բենզինից: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Նարեկ» մանկական բաժանմունքի հերթապահ բժիշկ Վարդուշ Նիազյանը` հավելելով, որ փոքրիկի վիճակը այժմ բավարար է եւ նա վաղն արդեն հավանաբար դուրս կգրվի:

Բժշկուհու փոխանցմամբ` երեխայի հայրը պատմել է, որ  բակում բենզինի հետ որոշակի գործ է արել, այնուհետ տարայի մեջ մնացած բենզինը փոքրիկը խմել է: Բարեբախտաբար անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո հնարավոր է եղել խուսափել ողբերգական հետեւանքներից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 14.39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ` 2011 թ. ծնված Գոռ Սարգսյանը: