Սիրիական Տարտուս քաղաքում զինյալների ձեռքով սպանվածների հիշատակին բազմահազարանոց հանրահավաք է կայացել: Զանգվածային ակցիան նվիրված էր նաեւ կառավարող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության ստեղծման 66-ամյակին:

Ինչպես հաղորդում է պետական «Դամասկոս» ռադիոկայանը, ցույցի մասնակիցները բարձրացրել են ազգային դրոշները, դատապարտել արաբական եւ արեւմտյան հեռուստաալիքների տեղեկատվական պատերազմը: Նրանք ընդգծել են, թե սիրիացիների համախմբվածությունը ձախողել է թշնամիների ծրագրերը: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահ Բաշար Ասադի ռեժիմին` կոչ անելով ճնշումներ բանեցնել հարեւան երկրների վրա, որոնք «զինում են գրոհայիններին»: