Ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Դեպքի վայրից NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ ժամը 23:00-ի սահմաններում, Սպիտակ - Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին, Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Յուրի Պեսեմոնյանի վարած ԳԱԶ 52 մակնիշի 01 ՍԼ 749 համարանիշի ավտոմեքենան, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված վիճակում գտնվող Մերսեդես-Բենց մակնիշի XLX 406 համարանիշի ավտոմեքենային:
Վերջինս հարվածից շուրջ 150 մետր գլորվել է ձորը: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Ստեփան Համբարյանի և հրամանատարի տեղակալ Մարտին Բալայանի գլխավորությամբ: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























