Ադրբեջանում հերթական «հայ լրտեսին» են «հայտնաբերել»՝ ներկայումս Ֆրանսիայում բնակվող, Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաեւը, ում գործունեությունը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ աղմկոտ միջադեպը վերաբերում է Է. Աբդուլաեւի հասցեին ուղղված մեղադրանքներին՝ կապված Միլի Մեջլիսի անդամ ընտրվելու նպատակով մեծ չափի կաշառք տալու հետ, ինչից հետո նրանից էլ ավելի մեծ լրացուցիչ գումար են պահանջել։ Այդ առումով տարածված տեսանյութերում շրանառվում են բարձր պաշտոնյաների անուններ, խոսվում է 500 000 եւ ավելի խոշոր թվերի մասին։ Խարդախություններին մասնակից լինելու մեղարդարնքով ձերբակալվել է նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովան։

Ըստ ԱՊԱ-ի ի, Ահմեդովայի փաստաբան Ռագիֆ Մուստաֆաեւը հայտարարել է, որ իր պաշտպանյալը Էլշադ Աբդուլաեւի մասին հետաքրքիր տեղեկություն է տրամադրել. «Էլշադ Աբդուլաեւը, խաբելով քաղաքացիներին, խոշոր գումար է յուրացրել, գործարքի մեջ է մտել հայերի հետ եւ հարված հասցրել ադրբեջանական պետության հեղինակությանը»։ Թե ինչ գործարքի մասին է խոսքը, չի հաղորդվում։ Ըստ երեւույթին, հայերին Ադրբեջանում «հասանելի են» Մեջլիսի ընտրութունները։