Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդային կարգով վաճառքի կհանի ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2 օգտագործված վերելակները: Հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում:

Վերելակները 1984 թ. արտադրության են, ունեն 100 % մաշվածություն: Դրանք ապամոնտաժված են, սակայն հնարավոր է հետագա շահագործումը:

Գույքը գնահատված է 3.1 մլն դրամ: Այնուամենայնիվ պարզ չէ` արդյոք 30 տարվա հնության վերելակը անվտանգության խնդիր չունի՞: