Օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի ծոռներից Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն հայտարարել է, որ եթե Թուրքիայի վարչապետից կամ այլ բարձրագույն մարմից առաջարկ ստանա, կուզենա մտնել քաղաքականություն:

Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտթեւի կազմակերպած «Իմ պապ Աբդուլ Համիդը» խորագրով միջոցառմանը մասնակցել է նաեւ Աբդուլ Համիդի ծոռներից Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն` հայտնելով, որ եթե Թուրքիայի վարչապետից կամ այլ բարձրագույն մարմից առաջարկ ստանա, կուզենա մտնել քաղաքականություն: «Մինչ այս մեր ընտանիքից ոչ մեկ քաղաքականությամբ չի զբաղվել: Եթե ես մտնեմ, դա առաջին դեպքը կլինի: Այս երկրի թոռներն ենք, տերերը: Մեր պապերն այս երկրի համար պայքարել են: Հավատում ենք, որ մենք էլ կարող ենք այս երկրի համար լավ պայքարել»,-ասել է Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն:

Նշենք, որ պատմության մեջ «արյունոտ սուլթան» անունը վաստակած Աբուլ Համիդի օրոք,  նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, կոտորվել է 300 հազար հայ։