Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իր վրա ուժգին տպավորություն չեն թողել FEMEN շարժման ուկրաինուհի ակտիվիստուհիների «բարեմասնությունները»: Նրա խոսքով, թոփլես-ակցիայի պահին չափազանց սոված էր, որ նրանց վրա ուշադրություն դարձներ:
«Ինչ վերաբերում է աղջիկներին, ես առավոտից չէի նախաճաշել: Եթե նրանք ինձ երշիկ կամ ճարպ ցույց տային, դա ինձ կուրախացներ, իսկ այն բարեմասնությունները, որ ցույց են տալիս՝ ոչ այնքան»,- ասել է Պուտինը Ամստերդամում կայացած մամուլի ասուլիսում:
Ամստերդամում Պուտինը նաեւ նշել է, թե ինչու Ռուսաստանում հնարավոր չէ օրինականացնել նույնասեռ ամուսնությունները` առանձին տարածաշրջանների բնակիչների մենթալիտետի պատճառով: «Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ Չեչնիայում դա թույլատրեն: Դուք կարո՞ղ եք պատկերացնել: Դա զոհերի կհանգեցնի»,- նշել է նա եւ հավելել. «Պատկերացրեք, որ մեզ մոտ մանկապղծություն քարոզող կազմակերպություն հայտնվեր: Որոշ շրջաններում մարդիկ զենքի կդիմեին: Դա վերաբերում է նաեւ սեռական փոքրամասնություններին»,- ասել է նա:



























