Մոսկվայում, այսօր՝ ապրիլի 17-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Հայաստանի իր գործընկեր՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկող ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության իրավիճակն ու հեռանկարները: Նրանք կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովման մի շարք արդիական հարցերի վերաբերյալ, դիտարկել մոտ ու միջինժամկետ հեռանկարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման հարցում փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ:
































