Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am–ի Լոռիի թղթակիցը, ժամը 17:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen մակնիշի՝ 17 UL 838 համարանիշի եւ «ԵՐԱԶ» մակնիշի՝ 64 SO 525 համարանիշի ավտոմեքենաները: 2 վարորդներն էլ Վանաձոր քաղաքի բնակիչներ են:

Վթարի հետեւանքով, Վանաձոր քաղաքի բնակիչ Մանվել Մարիկյանի վարած «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան 3 վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Նրանց ինքնությունն այժմ պարզվում է: Volkswagen-ի վարորդ Ռոբերտ Շահնազարյանը չի տուժել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի եւ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի