Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սպորտի նոր նախարար է նշանակել Ալեքսանդրա Բենիտեզին։ Նա սուսերամարտի սպորտի վարպետ, ոչ հեռավոր անցյալում՝ Հարավային Ամերիկայում բազմաթիվ մրցույթների հաղթող եւ Օլիմպիական խաղերի մասնակից է։ Մադուրոն նշանակումը բացատրել է այն բանով, որ երկրին անհրաժեշտ է նորացման կուրս, հաղորդում է «Վեստի.Ռու»-ն։

Իսկ մամուլում աղմուկ են բարձրացրել նոր նախարարի լուսանկարները։ Բանն այն է, որ Բենիտեզը մի քանի տարի առաջ մասնակցել է բաց ֆոտոսեսիայի։ Նa ծածկված է եղել միայն սուսերամարտի դիմակով։