Ռունետում մեծ աղմուկ է բարձրացել «Առաջին ալիքին» կեղծիքների մեջ մեղադրելու առնչությամբ: Պարզվել է, որ «Մեծ մրցումներ» շոուն, որը դիտում են աշխարհի 30 երկրներում,  առաջարկել է եզրափակչի տարբեր տեսակներ` կախված այն երկրից, որտեղ այն հեռարձակվում է:

Այսպես, 2012 թվականին շոուի եզրափակչում մեկ վայրկյան տարբերությամբ հաղթել է Ղազախստանի թիմը: Ֆրանսիացի հաղորդավարը հայտարարել է այդ մասին, գավաթը հանձնել է ղազախների թիմի ավագին եւ հաղորդավար Դմիտրի Նագիեւին առաջարկել է վերցնել երկրորդ տեղի գավաթը: Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանի թիմը գավաթի հետեւից կվերադառնա հաջորդ տարի: Դրանից հետո կադրում Ղազախստանի թիմը տոնում է հաղթանակը:

Պարզում է, որ եզրափակչի այդ տարբերակը ցուցադրվել է աշխարհի բոլոր երկրներում, բացի Ռուսաստանից: Իսկ Ռուսաստանում ցուցադրվել է նույն շոուի եզրափակչի առանձին նկարահանված տարբերակ: Այդ տարբերակում հաղորդավար Դմիտրի Նագիեւը հայտարարել է` քանի որ Ռուսաստանի եւ Ղազախստանի թիմերը եզրափակչում հավասար ժամանակ են ունեցել, դրա համար երկու թիմերն էլ հաղթող են: Դրանից հետո կադրեր են ցուցադրել, որտեղ հաղթանակ է տոնում արդեն Ռուսաստանի թիմը:

Ինչպես գրել է «Ռոսբալթ»-ը, շոուի բազմաթիվ երկրպագուներ Ռունետում հիմա վատ մեկնաբանություններ են թողնում` վրդովվելով այսքան անկեղծ կեղծումների պատճառով: Ուրիշ մեկնաբանողներ հանգստացրել են նրանց` գրելով, որ «Առաջին ալիքը» կեղծում է ոչ միայն շոուներն, այլ նաեւ իրականությունը, դրա համար այն չի կարելի օգտագործել որպես տեղեկության աղբյուր: