ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը քվեարկել է փոփոխությունների համար:Այս մասին այսօր` մայիսի 5-ին Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 196 դպրոցում քվեարկությունից հետո ասաց ՀՅԴ ԱԺ պտգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, ինքը քվեարկել է, որ մեր քաղաքացիները ինքնուրույն եւ ազատ լինեն: Ինչպես նաեւ վստահ լինեն, որ իրենք են իրենց քվեի տերը:Խոսելով շանսերից ասաց, որ երեկ ամբողջ գիշեր ընտրախախտումների մասին ահազանգ են ստանում, որը փոխանցում են ոստիկանությանը:«Հույս ունենք, որ համպատասխան արձագանք կլինի: Բայց ես կարծում եմ, որ քաղաքացիները շատ լավ տարբերում են թացը չորից եւ ընտրակաշառքները Երեւան քաղաքում պետք է մեծ ազդեցություն չունենա: Ավելի մեծ է պետական համակարգի աշխատողների կախվածությունը, գունավոր գրիչները, հատուկ ծալելու ձեւերը: Սրանք են վտանգավոր եւ ես կարծում եմ մեր քաղաքացիները ճիշտ կկողմնորոշվն»,- հույս հայտնեց Աղվան Վարդանյանը: Վերջինիս քվեարկությունը երկար տեւեց, ինչը հիմանավորեց նրանով, որ լրագրողնեենրը  չորս կողմից հետեւում են եւ մարդ շփոթվում է: Ինչպես նաեւ ավելացրեց, որ այդ հատվածում է ապրում եւ ծանոթներ ունի որոնց ողջունում էր: Իսկ մինչեւ քվեարկությունը իրեն  լուսաբանող լրագրողներին տեսնելով կատակեց ասելով, որ գոնե գնան քվեարկության եկել են իրեն լուսաբանելու: