Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կոյուղու մաքրման կայաններում տեղադրվել են թուրքական սարքավորումներ` գերմանականի ու իտալականի փոխարեն: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ:
Մաքրման կայանների կառուցման շինարարական մրցույթը հրապարակվել է 2009 թ.` «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից: Աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ludwig Pfeiffer Hoch- und Tiefbau GmbH&Co.KG գերմանական ընկերությունը` 3,9 մլն եվրո առաջարկով: Այդ ընկերությունը պայմանագրով պարտավորվել է մաքրման կայաններում տեղադրել բացառապես գերմանական կամ իտալական արտադրության կայաններ, սակայն մոնտաժված սարքավորումների մի մասը թուրքական են:
Վերահսկիչ պալատն արձանագրել է նաեւ 250 հազ. եվրոյի շինարակական աշխատանքների այլ խախտումներ:



























