Կրասնոդարի հաշտարարների դատարանը տուգանքի երկրորդ դատավճիռն է կայացրել «Porsche» մենքենայի վարորդ Աննա Մինոսյանի նկատմամբ, ով հայտնի է իր սկանդալային վարքագծով: Նա ստիպված կլինի 3000 ռուբլի տուգանք վճարել` այս անգամ լրագրողին վիրավորելու համար, ով ՃՏՊ-ն տեսանակարահանել էր, հաղորդում է Avto25.ru-ն:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ա. Մինոսյանը սեւ «Պորշ Կայեն» մակնիշի մեքենան կայանել է հանդիպակաց ուղեգծի վրա, իսկ ժամանած տեսուչին եւ «Նովայա գազետա»-ի լրագրողին հայհոյանքներ տվել: Ինչպես գրել է լրագրողը, ով ոչ միայն միջադեպի ականատեսը, այլեւ տուժողն է դարձել,երբ «Պորշ Կայենը» կանգնել է նորաձեւ սպորտային խանութի մոտ, դրան է մոտեցել ճանապարհային պետավտոտեսչության մեքենան:
10 րոպե անց դուրս են եկել երկու աղջիկներ: Հրապարակային ներողության փոխարեն սպառնալիքների, հայհոյանքների ու վիրավորանքի հեղեղ է թափվել ոստիկանի ու լրագրողի գլխին: Վարորդը, սպառնացել է «դատախազությունում աշխատող հորով, ոստիկանությունում աշխատող եղբորով», նշել, թե ինքն էլ աշխատում է Տկաչովի տրանսպորտային ձեռնարկությունում:
Ապրիլին դատարանը վեց ամսով նրան զրկել էր վարորդական իրավունքից:











