Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի երիտասարդ բնակչուհին կամրջի վրա վթարի է ենթարկվել, ինչից հետո բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ նետվել է կամրջից: Միջադեպն արձանագրել էր տեսախցիկը:
26-ամյա աղջիկն ինքնասպան է եղել տարօրինակ հանգամանքներում: Մայիսի 23-ի երեկոյան նա Volkswagen Golf մակնիշի մեքենայով երթեւեկել է Օկտյաբրսկի կամրջով եւ բախվել մայթի պատնեշին: Դրանից հետո նա դուրս է եկել մեքենայից, նստել կամրջի վրա եւ ցած նետվել:
Ականատեսները փորձել են փրկել նրան, սակայն ապարդյուն:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նախկինում կնոջ դեմ թմրանյութերի պահման մեղադրանք էր առաջադրվել, եւ չի բացառվում, որ դեպքի պահին նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ:











