Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երեւանում մայիսի 7-ին 23-ամյա Մարիամ Հունանյանի դաժան սպանության վերաբերյալ: Աղջկա սպանության մեջ մեղադրվող եւ կալանավորված 25-ամյա Դավիթ Թամրազյանը պատմել է, որ իրար հետ տուն մտնելով` նստել են մահճակալի վրա, ինքը ջուր է ուզել, մի բաժակ ջուր խմելուց հետո իրար հետ զրուցել են, եւ երբ ինքը պառկել է, երիտասարդը նստել է նրա վրա, «ասել, թե քեզ համար սյուրպրիզ եմ պատրաստել, աչքերդ փակի, աչքերը փակել է, ես էլ կտրեցի կոկորդը, դրանից հետո դանակը դրեցի գրպանս, գնացի խոհանոց, լվացվեցի, ձեռքերս չորացրեցի, մաքրեցի արյունոտ ծորակը, երկրորդ սրբիչը վերցրեցի դռան մոտից, սրբեցի դռան վրայի մատնահետքերը, հետո եկա հրկիզեցի այս երկու մահճակալները իմ կրակայրիչով»:
«Այս, ես եմ արել, հասցրել է դրան, ճիշտ է` չէի ուզում սպանել, ուզում էի վնաս տալ, վերջին վարիանտ ինվալիդ սարքել, բայց սենց ստացվեց»,- պատմում է Դավիթ Թամրազյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Երեւանում դաժան սպանություն է եղել: Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա: Ոստիկանությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով: Մեկ ամսից Մարիամը կդառնար 23 տարեկան: Մայիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում բերման է ենթարկվել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանը: Նա խոստովանել է, որ մայիսի 7-ի 23.20-ի սահմաններում հյուրընկալվել է Մարիամ Հունանյանին եւ իր մոտ եղած խոհանոցային դանակով սպանել է նրան:
Այս դեպքի մասին ուշագրավ մանրամասներ եւս հայտնի են դարձել: Մասնավորապես, մեզ հաջողվել է ճշտել, որ Մարիամը Դավիթի հետ ծանոթացել էր սրճարաններից մեկում աշխատելու ժամանակ, որոշ ժամանակ ընկերություն էին արել, հարաբերություններ ունեցել: Սակայն երիտասարդը այլ ընկերուհիներ եւս ուներ, ում հետ մահացածը վիճաբանություն, կռիվ էր ունեցել, նույնիսկ հարվածել էր վերջինիս իր իսկ ներկայությամբ: Աղջիկը նաեւ վատ արտահայտություններ էր արել Դավիթի մոր հասցեին, ինչը վերջնականապես հունից հանել էր երիտասարդին, եւ նա, իմանալով աղջկա թեթեւ վարքի մասին, հաստատապես որոշել էր սպանել նրան:
Որոշ ժամանակ վերջինիս հետ ձեւական ընկերություն է արել, որպեսզի հանգամանալից պատրաստվի սպանության: Դանակով կոկորդը կտրելուց հետո որոշել է այրել աղջկան, որպեսզի, իր իսկ խոսքով, միկրոմանրէները անհետանան: Ասում են` երիտասարդի մոտ սատանիստական հակումներ եւս եղել են:
Մանրամասները` տեսանյութում:











