Ջենիֆեր Լոպեսը, Ֆիլիպ Կիրկորովը եւ շոու բիզնեսի մյուս աստղեր շաբաթ օրը ելութ են ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրվա միջոցառմանը:Իր ծննդյան 56-ամյակը Թուրքմենստանի ղեկավարը ավանդաբար նշել է Կասպից ծովի ափին, զբոսաշրջային «Ավազա» գոտում:
Համերգը տեղի է ունեցել Կասպից ծովի ափին, բաց երկնքի տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Լոպեսը երգել է ավանդական «Happy birthday, mister president!»-ը, իսկ Կիրկորովը թուրքմեներենով շնորհավորել է: Հրավիրյալ աստղերի թվում են եղել նաեւ Անի Լորակը, Սատի Կազանովան եւ այլք:




























