Ամերիկյան Դորսեթ քաղաքի բնակիչները երկրորդ անգամ 4-ամյա Բոբի Թաֆթսին ընտրել են քաղաքապետի պաշտոնում։ Պաշտոնը անվանական է։
Քվեարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ քաղաքային փառատոնի ժամանակ։ Քվեարկել կարող էին բոլոր ցանկացողները, պետք էր տրամադրել ընդամենը 1 դոլար՝ տոնը կազմակերպելու համար։ Սակայն հաղթողը պատահականորեն է ընտրվել. տեղաբնակը գլխարկից դուրս է բերել քաղաքապետի անունը, հաղորդում է «ՌԻԱ ՖեդերալՊրեսս»-ը։
Թաֆթսն ու նրա ծնողները ծրագրում են գործել հանուն քաղաքի՝ միջոցներ հավաքել բարեգործական հիմնադրամի եւ մի քանի այլ նպատակների համար։











