Մեծ Բրիտանիայում կայացել է ընտանի սկունսերի գեղեցկության առաջին մրցույթը։ Մրցույթին մասնակցել են մոտ 20 կենդանիներ տարբեր քաղաքներից։
Մրցույթի մասնակիցներին գնահատել են ըստ պոչի երկարության, ընդհանուր արտաքին տեսքի եւ ըստ նրանց քթերի գեղեցկության։ Բացի այդ, անցկացվել է նաեւ հագուստների մրցույթ։ Մրցույթի այդ հատվածում հաղթանակ է տարել իռլանդական սկունս Պէդդին, հաղորդում է Metro-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։
Բոլոր մրցույթներում հաղթանակ է տարել Ջորդի Ալբայի սկունսը։
Ընտանի սկունսեր պահում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Տերերին թույլ են տալիս հեռացնել կենդանիների հոտ արձակող գեղձերը՝ նրանց պահելն ավելի հեշտ դարձնելու համար։











