Սեպտեմբերի 7-ից 10-ը Հայաստանում գտնվողն ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ սպտեմբերի 9-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ, Մհեր Շիրինյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լեւոն Այվազյանի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները եւ զարգացման հեռանկարները:
Նույն օրը գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:
Այցի շրջանակներում գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՉԺՀ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ զինծառայողներին:





























