Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջոցառումները ցույց են տվել  հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաեւ այդ կառույցների միջեւ սերտ փոխգործակցության առկայությունը:

Բակո Սահակյանը կարեւորել է նման ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը` դրանք համարելով օգտակար Արցախի եւ Հայաստանի համար:

Նախագահ Սահակյանը պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել ուսումնավարժությունների ընթացքում աչքի ընկած ԼՂՀ փրկարար ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչների: