Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 73 NQ 777 համարանիշի (վարորդ` Տ. Մ.) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 UQ 055 համարանիշի ավտոմեքենաները (վարորդ` Հ. Ա.). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:





























