Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 23-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել 53-ամյա Ռուբիկ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա անդրավարտիքի եւ վերնաշապիկի գրպաններից հայտնաբերվել են կանեփանման դեղնականաչավուն զանգվածներ:
Ռուբիկ Ե.-ն հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերված փաթեթներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























