Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 23-ին, Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 19-ամյա Մանվել Մ.-ին, 24-ամյա Մուշեղ Մ.-ին եւ 23-ամյա Սեյրան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ գիշերը Արաբկիրի վարչական տարածքում 3 տարբեր ավտոմեքենաներից գողացել են 12 անվասկավառակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























