Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 23-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Մհեր Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով եւ բանկային ու սոցիալական քարտերով:

Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը:

Կատարվում է հետաքննություն: