Իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացնող նախագահի թեկնածու Գեորգի Մարգելաշվիլին առաջատարն է ըստ հարցման տվյալների, որն անցկացվել է նախագահական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվերով:

Ուսումնասիրության համաձայն Վրաստանի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը պաշտպանում է ընտրողների 43 տոկոսը, իսկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բակրաձեին՝ 23 տոկոսը:

Երրորդ տեղում է «Միացյալ Վրաստան. Դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որին նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ընտրողների 6 տոկոսը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Սոցիալական հարցումն անցկացրել է ամերիկյան Greenberg Quinlan Rosner Research հետազոտական ընկերության կողմից սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ողջ տարածքում: Հարցումն անցկացվել է 1,477 հազար մարդու շրջանում: Հարման արդյուքնների շեղումը կազմում է 2-3 տոկոս:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» պատվերով անցկացված հարցումը ցույց էր տվել, որ Մարգելաշվիլուն աջակցում է ընտրողների 57.6 տոկոսը:

«Վրացական երազանքի» թեկնածուն առաջատարն է նախագահական մրցավազքում. Պատվերը տվել է «Վրացական երազանքը»