Նորքի 2-րդ զանգվածում երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով, Դավիթ Մալյանի 2-րդ նրբանցքի շենքերից մեկում, հայրը տուն է մտել եւ տանը հայտնաբերել է աղջկա դին:

Նախնական տեղեկություններով, դիակի վրա բռնության հետքեր կան:

Ոստիկանությունից հաստատեցին, որ նման դեպք է եղել, ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Մանրամասներն ավելի ուշ