Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի ամփոփիչ նիստը կայանալու է դեկտեմբերին, Մոսկվայում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում կայացած նիստից հետո:
«Մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին, Մոսկվայում: Մենք բոլոր լրագրողներին հրավիրում ենք այդ նիստին»,- ասել է Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, թե Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն աջակցել են Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի եւ Ղրղըզստանի մտադրությանը: Նա նշել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է կարճ ժամկետում ճանապարհային քարտեզ մշակի այդ ուղղությամբ:





























