Տերյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» գիշերային ակումբում, այսօր՝ հոկտեմբերի 25-ի գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել: Ակումբի դիջեյն ու հաճախորդներից մեկը վիճել են, որի ընթացքում դիջեյը դանակով սպառնացել է երիտասարդին:
Այս տեսարանից խուճապահար մի քանիսը դուրս են եկել ակումբից, թերեւս դիմել մոտակա ոստիկաններին, քանի որ կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բերման ենթարկել դիջեյին ու հաճախորդին:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից՝ հայտնելով, որ հանգամանքները պարզվում են, այլ մանրամասներ չեն նշել:





























