Առաջիկա շաբաթ օրը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Կիրակի օրը Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզում սպասվում են անձրեւներ, մյուս մարզերում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան՝ մինչեւ 2-5մ/վրկ. ուժգնությամբ: Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +9+14,

Կոտայքում՝ գիշերը՝  -2-7, ցերեկը՝ +9+14,

Գեղարքունիքում՝ գիշերը՝  -2-7, ցերեկը՝ +9+14,

Լոռիում՝ գիշերը՝-4+1, ցերեկը՝ +10+15,

Տավուշում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +13+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝  -2-7, ցերեկը՝ +9+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+17,

Արարատում՝ գիշերը՝ 0+4,  ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+4,  ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝  +14+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+17: