Այս պահին Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցի 27 շենքի բակում բազմաթիվ ոստիկաններ են հավաքված: NEWS.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ այստեղ ինքնասպան է եղել բնակիչներից մեկը՝ իրեն պատկանող որսորդական հրացանով:
Ըստ հարեւանների շրջանում տարածված լուրերի՝ տղամարդու ինքնասպանության պատճառը պարտքերն են եղել: Նրանք ասում են, որ բանկերին շատ պարտքեր ուներ: Նշենք, որ տղամարդու անունը Մհեր է, 45 տարեկան է:





























