«Յունիբանկն» ամփոփել է «Շահիր ոսկե ձուլակտոր» ակցիայի առաջին խաղարկության արդյունքները: Խաղարկությանը մասնակցեցին բոլոր այն հաճախորդները, որոնք բանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում 25.07.13թ.-10.10.13թ. իրականացրել են հետեւյալ գործարքներից որեւիցե մեկը`

• ստացել են դրամական փոխանցում «Յունիստրիմ» համակարգով` նվազագույնը 100 ԱՄՆ դոլարի չափով (կամ դրան համարժեք ցանկացած այլ արժույթով),

• ստացել են դրամական փոխանցում «Յունիստրիմ» համակարգով եւ իրականացրել են  արժույթի փոխարկում` նվազագույնը 100 ԱՄՆդոլարի չափով (կամ դրան համարժեք ցանկացած այլ արժույթով),

• ձեւակերպել են «Յունիստրիմ» ավանդ:

Ակցիային մասնակցելու համար հաճախորդին բանկում տրամադրվել է հատուկ կտրոն, որը լրացնելուց հետո այն գցվել է խաղարկության համար նախատեսված արկղը: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով կտրոններն արկղից դուրս բերելու եղանակով: Ոսկե ձուլակտորներ շահեցին Յունիբանկի 9 հաճախորդներ:

«Շահիր ոսկե ձուլակտոր» ակցիան հատուկ մշակված է «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: Խաղարկությանը հարմար կլինի մասնակցել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչներին: Ակցիան ընթանում է  «Յունիբանկի» 45 մասնաճյուղերում:

Հիշեցնենք, որ Յունիբանկում «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են ձեւակերպել բարձր տոկոսադրույքով համանուն ավանդ: «Յունիստրիմ» ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչեւ 13.5 % տարեկան, ժամկետը` 91-365 օր, արժույթը` ՀՀ դրամ: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:

Ակցիայի երկրորդ խաղարկությունը կկայանա 2013թ. դեկտեմբերին: