Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանին հրավիրել է վերադառնալ ԱՊՀ: Նրա կարծիքով՝ Վրաստանը որոշակի պատճառներ ուներ հեռանալ Համագործակցությունից: Նա նաեւ հույս է հայտնել, որ «Վրաստանը կլսի այդ հաղորդագրությունը», գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ որպեսզի խոսքի գործի անցնել, պետք է փնտրել ոչ թե այն, ինչ բաժանում է երկրները, այլ այն, ինչ միավորում է դրանք: Սկզբի համար Լուկաշենկոն առաջարկել է Վրաստանին ԱՊՀ-ում նրկա լինել դիտորդի կարգավիճակում:
Ի պատասխան դրան՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր արտաքին-քաղաքական կուրսին եւ շարունակելու է ինտեգրումը եվրոպական եւ եվրոատլանտյան վեկտորներով:





























