Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը:

Շարունակվել են «Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ»  հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:

Այլ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել եւ որոշվել է միասնական կարգով քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները. համարժեք բնույթի առաջարկությունները կառանձնացվեն միասնական փաթեթներով` դեկտեմբերին կազմակերպվելիք հատուկ նիստերի ընթացքում դրանք ներկայացնող անձանց մասնակցությամբ քննարկվելու նպատակով:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 1-ին: