Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, բացվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրին, որին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երեւանի ավագանու որոշմամբ: Ըստ այդմ, Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչեւ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ:
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են նաեւ Անտոն Քոչինյանի ընտանիքի անդամները, գործընկերները եւ երեւանցիներ:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:





























