ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Ջոնաթան Գրիներթը հայտնել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի ափերի մոտ գտնվողն իր ռազմածովային խմբավորումների մի մասը վերադարձնում է իրենց բազաներ:
Օդային հարձակողական խումբը, որը ղեկավարում է «Nimitz» ռազմանավը, Միջերկրական ծովը կլքի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Նրան կհաջորդեն «Բերրի» եւ «Գրեյվլի» ռազմանավերը:
Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկայումս վերջին շրջանում Սիրիայի ափերից հեռացել են 4 ամերիկյան ռազմանավեր, որոնք բոլորն էլ ունեին հակաօդային պաշտպանության համակարգեր. Հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:





























