Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 26-ի գիշերը, տնակ է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել` 03.37-ին:
Այրվել է «Ռամիլա» տաքսի ծառայությանը պատկանող վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 18 քմ մակերեսով եւ դիմային պատի ներքին երեսպատումը` 12 քմ:





























