Պաշտոնատար անձանց աշխատավարձի բարձրացումը կարելի բնութագրել որպես խրախճանք ժանտախտի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ուղղակի քաղծառայողի եւ ընդհանրապես Հայաստանում աշխատավարձերի քաղաքականությունը չի կարելի տարաջատել մեկը մյուսից, քանի որ դա համակարգային մոտեցում Է պահանջում:
Ալավերդյանը հիշեցրեց դատավորների բարձրացված աշխատավարձերը եւ նկատեց. «Դատավորների աշխատավարձները, որ բարձրացրեցին, ինչ է, դատական համակարգը դարձավ ավելի արդա՞ր, վստահությունը բարձրացա՞վ: Իհարկե՝ ոչ, 80 տոկոսից ավելին դժգոհ է, քանի որ եթե անգամ շահում են գործը, գիտեն, թե ինչ ճանապարհով են հասնում դրան»: Նա նշեց, որ պետք է քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվեն: «Ընտանեկան նվազագույն բյուջեի համեմատ դա ի՞նչ աշխատավարձ է: Ավելին նվաստացնող է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























