Ռուսաստանում մերձմոսկովյան Սոկոլովո գյուղում Երեւանի ժամանակով 11:10-ին ոստիկանները հայտնաբերել են այրված ՎԱԶ-2112 մակնիշի В 669 ОР 190 համարանիշի ավտոմեքենա, որում գտնվել է այրված դիակ: Ենթադրվում է, որ նա 46-ամյա Ցիգանովա Ե.Ա.-ն է, հաղորդում է Life News-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ Ցիգանովան տեղացի էր ու գործազուրկ:

Մարմինը դատաբժշկական փորձաքննության համար ուղարկել են դիահերձարան: Բռնկման պատճառները պարզվում են: Շչյոլկովոյի հետաքննչական բաժինը ստուգումներ է անցկացնում: