Ընտրական հանձնաժողովը հրաժարվել է ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի որոշ ծախսերը փոխհատուցելուց։
«Ֆրանսիան եվրոյի գոտուց հանել փորձող կինը կարկանդակների համար 22438 եվրո է վատնել», - գրում է Corriere della Sera թերթը։
Ընտրական քարոզարշավի հաշվիչ հանձնաժողովը մանրամասն զեկույց է հրապարակել 2012թ.նախագահական ընտրությունների ընթացքում Մարին Լե Պենի ծախսերի մասին։
Մարին Լե Պենի պահանջած 9096908 եվրոյից 696965-ը՝ 7,66%-ը, հանձնաժողովը հրաժարվել է վճարել։ Ծախսերի մի մասը նախընտրական բնույթի չեն կամ չափազանցված են։ Օրինակ՝ Նիցցայի չորսաստղանի հյուրանոցում 1363 եվրոյով գիշեր անցկացնելը, 2011թ. հունիսին կազմակերպված երեկոն, որը 131173 եվրո էր արժեցել կամ էլ թիկնապահների ծառայության վարձը չնայած այն բանին, որ պետությունը ապահովում էր թեկնածուի անվտանգությունը, Corriere della Sera թերթի հոդվածն է մեջբերում InoPressa-ն։





























