Իվերյան Աստվածածնի սրբապատկերի 100-ամյակը նշելու նախօրեին Սոչիի ափամերձ գոտում գտնվել է Աստվածամոր հին սրբապատկեր, որն այժմ տեղի վանքում է գտնվում:

Հոգեւորականներին Իվերյան Աստվածամոր տոնի նախօրեին սրբապատկերի հայտնաբերումը տարօրինակ է թվացել:

Սրբապատկերը հայտնաբերել է ծովափին հանգստացող մի կին ու այն տարել մոտակա վանք:

«Մի կին եկավ ու հայտնեց. ահա ծովի ափ սրբապատկեր է դուրս եկել, սակայն չի կարելի այն տանը թողնել, ես չգիտեմ ինչպես վարվել ու որոշեցի տալ վանահորը, թող նա որոշի»,- պատմել է հավատացյալ Կլավդիա Ռիբակովան:

Նայելով գտածոն՝ վանքի ծառայողները պարզել են, որ սա Իվերյան Աստվածամոր սրբապատկերն է 1896թ.-ին: Ու, չնայած նրան, որ ծովի ջրից պատկերն աղավաղվել է, Աստվածամոր պատկերը հստկ երեւում է: Սրբապատկերը կվերականգնեն, իսկ հիմա այն դեռ վանքի խորանում է, հաղորդում է Lifenews.ru-ն:

«Ինքը պատկերն արված է մետաղի վրա ու այն մաքրվել է՝ ժամանակից ու ջրում գտնվելու պատճառով: Աստվածամոր դեմքը պահպանվել է, իսկ Հիսուս Քրիստոսի դեմքը չի երեւում»,- ասել է Առաքյալ Նինա Վրացու վանքի վանահայր ավագ երեց Կոնստանտինը:

Իվերյան Սուրբ Աստվածամոր սրբապատկերը Սուրբ Մարիամի ու Մանկան հայտնի սրբապատկեր է, հավարվում է հրաշագորխ, պատկանում է սրբապատկերագրման Օդրիգիտրիա տեսակին: Օրիգինալը գտնվում է Հունաստանում՝ Աֆոնի մենաստանում. ավանդության համաձայն այն պատկերել է Ղուկաս մարգարեն: