Բրազիլական խոշոր Սան Պաուլու քաղաքում մի քանի հարյուր բողոքավորներ ներխուժել են ավտոկայան եւ ավերածություններ գործել։

Մարդկանց դժգոհության պատճառն ուղեւորափոխադրումների գների վերջին թանկացումն է, BBC-ն վկայակոչելով գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հարձակված դիմակավոր անձինք, ենթադրվում է՝ «Սեւ դաշինք» կազմակերպությունից, այրել են ավտոբուսներից մեկը, կոտրել բանկոմատներ եւ տուրնիկետներ։ Անարխիստների հետ բախման հետեւանքով տուժել է ոստիկանության գնդապետ, որին քար է դիպել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ավտոկայանը մաքրել են վանդալներից, սակայն բողոքողները փողոցներում բարիկադներ են կառուցել եւ անկարգությունները շարունակել Սան Պաուլուի կենտրոնական թաղամասում։

Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել եւ կալանավորել մի քանի մասնակիցների;

Բրազիլիայում ամռանն արդեն ուղեւորափոխադրումների գների հետ կապված տեղի էին ունեցել զանգվածային բողոքներ։ Հոկտեմբերի 26-ին նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է Սան Պաուլուի հանրային տրանսպորտի  վիճակի բարելավման միջոցների մասին, որոնք կարժենան 2,4 մլրդ դոլար։