Սիրիայի հյուսիսում քրդաբնակ շրջաններում կազմավորված YPG-ի  զինյալները (Ժողովրդի պաշտպանության ուժեր) Իրաքի հետ սահմանակետերից մեկը հանդիսացող Թիլի շրջանը հետ են գրավել «Ալ-Կաիդայի» թեւ հանդիսացող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից։

Քրդական Firat-ի փոխանցմամբ՝ YPG-ի զինյալները հոկտեմբերի 25-26-ի գիշերը Իրաքի հետ սահմանակից տարածքում «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման դեմ 3 ճակատից գործողություն են սկսել, որի արդյունքում հետ են գրավել Թիլի շրջանում Իրաքի հետ սահմանակետերից մեկը եւ մի քանի գյուղ:

Նշվում է, որ Սիրիայում քրդական ուժերը հոկտեմբերի 23-ից այս կողմ սկսած գործողությունների ընթացքում ահաբեկչական խմբավորումներից հետ են գրավել 7 գյուղ եւ 3 ավան։