Երեւանում Դավիթաշենի կամրջի տակ, այսօր՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան, անցորդները տղամարդու դիակ էին նկատել, ինչից հետո ահազանգել են իրավապահներին:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ տղամարդու ինքնությունը դեռ չի պարզվել, նա մոտ 60-65 տարեկան է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Ձեռնարկվել են միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ: