Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին փաստացի հաղթում է ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ընտողների մեծ մասի ձայները: Այսպիսին են ԿԸՀ տվյալները, որտեղ հաշվարկվել է ընտրատեղամասերի 81 տոկոսից ստացված տվյալները:

Վրաստանը ընտրական օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթող է համարվում այն թեմնածուն, որը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին: ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է 829 454 ընտրող, այսինքն ընտրություններին մասնակցած անձանց կեսից ավելին: Դա նշանակում է, որ նա հաղթել է առաջին փուլում, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն մնացած ընտրատեղամասերի արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

3033 ընտրատեղամասերից (81,07 տոկոս) ստացված տվյալների համաձայն՝ Մարգվելաշվիլին ստացել է 62,19 տոկոս ձայն, երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն է (21,86 տոկոս), երրորդ տեղում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է (10,04 տոկոս):

Վրաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 537 հազար 719 մարդ, մասնակցությունը կազմել է 46,6 տոկոս կամ 1 մլն 648 հազար 662 մարդ: