Հոկտեմբերի 26-ին անհայտ անձը դաժանաբար սպանել է Ռուսաստանի Տոմսկի մարզի սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենին: Միջադեպը տեղի է ունեցել Կոպիլեւո գյուղում, հայտնում է Ռուսաստանի ՔԿ-ի մարզի ՔՎ-ի մամուլի ծառայությունը:
Հանցագործը մահակով մի քանի անգամ հարվածել է 31-ամյա ձեռնարկատիրոջ գլխին, գործարարը վախճանվել է շտապօգնության մեքենայում: Իր հերթին մարզի իրավապահ մարմինների աղբյուրը ճշտել է, որ զոհվածը «Ռադուգա վկուսա» սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենն է եղել, հաղորդում է gazeta.ru-ն:
Քրեական գործ է հարուցվել «Կանխամտածված մարմնական ծանր վնաս հասցնելը, որի հետեւանքով տուժածը մահացել է» հոդվածով: Մարդասպանը հետախուզվում է:





























