ԱՄՆ-ի ԱԱԳ-ն 2012թ. մեկ ամսվա ընթացքում գաղտնալսել է Իսպանիայի քաղաքացիների 60 միլիոն հեռախոսազանգ:
Իսպանական Mundo թերթը հոկտեմբերի 28-ին հոդված է հրապարակել` հիմնված ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով 28 Huffington Post-ը:
Հոդվածի հեղինակներից մեկը բրիտանական Guardian թերթի նախկին լրագրող Գլեն Գրինվալդն է, որը կապի մեջ էր Սնոուդենի հետ:
«Եվս մեկ խոշոր երկիր վաղն առավոտյան կիմանա, թե իր քանի միլիոն քաղաքացիների հեռախոսազանգերն են գաղտնալսվել ԱԱԳ-ի կողմից»,– կիրակի օրը իր Twitter-ոմ գրել է Գրինվալդը:





























