Իսրայելական կառավարությունը հոկտեմբերի 27-ին համաձայնեցրել է պաղեստինցի փախստականների երկրորդ խմբի ազատ արձակումը՝ պաղեստինյան վարչակազմի հետ բանակցությունների շրջանակում: Բանտարկյալների երկրորդ խումբն ազատ է արձակվում հանուն սույն թվականի հուլիսին վերսկսված բանակցությունների:
Համաձայն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի պաշտոնական հայտարարության, 26 բանտարկյալներ, որոնք ազատազրկվել են բռնության ակտերի համար՝ նախքան 1993-ը, ազատ կարձակվեն, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Ընդհանուր առմամբ, Իսրայելը մտադիր է ազատ արձակել 104 պաղեստինցի բանտարկյալների՝ չորս խմբերով: Ներկայումս արդեն ազատ է արձակվել 26 մարդ:
Հայտարարության համաձայն՝ բանտարկյալները ազատ կարձակվեն հոկտեմբերի 29-ից ոչ շուտ: Իսրայելին 48 ժամ է հարկավոր՝ ազատ արձակվող պաղեստինցիների անունները համաձայնեցնելու:





























