Արտենի-Արագածավան ճանապարհին, հոկտեմբերի 26-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 18-ամյա Պարգև Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը` 16-ամյա Սերգեյ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: