Բնապատկերները Երեւանի կյանքից կարող էին զարդարել Կոզմա Պրուտկովի «Աչքերիդ մի հավատա» գիրքը: Դրանց թվում է աղբահավաքության հանրահայտ խնդիրը: Երբեմն նայում ես աղբի Էվերեստներին կամ Մոնբլաններին, սկսում են տանջել տարբեր կասկածներ:
Առաջին հերթին վերաբերում է փողոցում ու բակերում նկատվող իրողության ու մամուլում շրջանառվող տեղեկատվության հակասությանը: Առաջինների շարքում են աղբի վերոհիշյալ կույտերը, որոնք դուրս են թափվում արկղերից ու աղբամաններից, աղբատար խողովակներից, անտանելի կեղտոտ աղբամաներ քաղաքի կենտրոնական փողոցներում: Շռայլ քաղաքապետարանի կողմից տեղադրված պլաստամսե աղբամանները վաղուց արդեն հալվել են, քանի որ դրանք նախատեսված չեն մի քաղաքի համար, որտեղ արական սեռի մեծահասակ բնակչության մեծամասնությունը ծխում է ու հետեւաբար ծխախոտը նետում է նույն այդ աղբամանների մեջ:
Զուգահեռ պարբերաբար լսվում են քաղաքի իշխանությունների հավաստիացումները եթե ոչ ջանքեր գործադրելու, ապա գոնե մեծ ցանկության մասին վերջնականապես լուծել աղբի հարցը:
Ասել, թե ծայրամասերի համեմատ քաղաքի կենտրոնում աղբահավաքությունը բարոք մակարդակում է, նշանակում է մեղանչել իրականության առաջ. քաղաքի կենտրոնում էլ է նույն դրությունը: Հակառակ տեսակետն ունեցող պետական պաշտոնյաններին համոզվելու համար խորհուրդ ենք տալիս պարզապես քայլել Հանրապետության Հրապարակին կից փողոցներում, որտեղ կարող ենք բազմաթիվ զբոսաշրջիկների հանդիպել: Ոչինչ ասել չես կարող. զբոսանքը Երեւանի փողոցներում անմոռանալի հիշողություններ կթողնի: Նույն իրավիճակն է տիրում Վերնիսաժում, որը նույնպես սիրված վայր է զբոսաշրջիկների կողմից:
«Բացատրության» համար ամենահիմնավոր եզրահանգումը աղբահավաքության ծառայության դիմաց բավական ցածր վճարումներն են: Սակայն, նախ եւ առաջ, հաշվարկենրը ցույց են տալիս, որ այդ վճարն այնքան էլ ցածր չէ, որքան թվում է: Եվ հետո, ի՞նչ է, եթե այն «էժան» է, ուրեմն պետք է անպայման անորակ լինի:
Քանի դեռ գրվում էր նյութը, բջջային հեռախոսին քաղաքապետարանի կողմից հաղորդագրություն եկավ. «Վճարեք հարկերը ունեցվածքի, հողի ու աղբահավաքության համար նախատեսված ժամկետներում՝ տուգանքներից ու պահումներից խուսափելու համար»:
Վճարիր հարկերը, քնիր հանգիստ: Իսկ ինչպիսին կլինի արդյունքը, եւ հակառակ կողմը կկատարի իր պարտականությունները, մնում է հարց:





























